Դելֆին

Դելֆինները պատկանում են կաթնասունների դասին:Հայտնի է դելֆինների շուրջ 40 տեսակ։ Դելֆինների մարմնի երկարությունը 1-3 (երբեմն՝ մինչև 10) մետր է։ Ունեն կտցանման երկար դունչ, 70-ից ավելի ատամ:Ունենում են 1 ձագ, որին 4-6 ամիս կերակրում են կաթով։ Խոշոր դելֆիններն ապրում են 50, մանրերը՝ 30 տարի։Դելֆինները միմյանց հետ հաղորդակցվում են սուլոցի և չպպոցների նմանվող ձայններով: Նրանք կարող են նմանակել նաև մարդկային խոսքը: