Աղքատն ու երջանկությունը: Արաբական ժողովրդական հեքիաթ Մի անգամ երեկոյան մի աղքատ մարդ տուն էր վերադառնում։ Անիծելով իր բախտը՝ նա դառնությամբ բողոքում էր․ — Երջանկություն․․․ Ի՞նչ է Երջանկությունը, ու՞ր է նա։ Թող այդ Երջանկությունն էլ անիծյալ լինի։ Ճակատագիրը կամեցավ, որ Երջանկությունն արձագանքի աղքատին, գա և լսի նրա բողոքն ու հեծեծանքը։ Եվ ահա, հենց որ աղքատն ավարտեց խոսքը, Երջանկությունը բռնեց նրա ձեռքը և ասաց․ — Արի, մի վախեցիր, ես քո Երջանկությունն եմ։ Երջանկությունն աղքատին վեր բարձրացրեց ու տարավ հեռու՜-հեռու՜, հետո մի քարանձավի մուտքի մոտ իջեցրեց և ասաց․ — Այնտեղ՝ քարանձավի ներսում, աշխարհի բոլոր գանձերն են պահված։ Ներս գնա և վերցրու ինչ կուզես։ Բայց չափից շատ չվերցնես․ թող բեռդ թեթև լինի, որպեսզի կարողանաս մինչև տուն հասցնել։ Ճանապարհը երկար է ու դժվար, իսկ դու մենակ ես գնալու՝ առանց ուղեկցի։ Եթե բեռդ ցած դնես, ընդմիշտ կկորցնես գտածդ գանձը։ Խելամիտ եղիր, ագահություն չանես։ Այսպես ասաց Երջանկությունն ու անհետացավ։ Աղքատը մտավ քարանձավ։ Անհամար գանձերի, թանկարժեք քարերի, ոսկու և արծաթի առատությունից գլուխը պտտվեց, աչքերն ասես դուրս եկան բնից։ Նա սկսեց ընտրել ամենագեղեցիկներն ու տեղավորել իր պարկում, որը միշտ ուսին էր։ Լցրեց, լցրեց այնքան, որ էլ տեղ չմնաց և դուր եկավ քարանձավից՝ ծանր բեռն ուսին։ Հազիվ մի քանի քայլ էր արել, երբ զգաց, որ բեռան ծանրությունից շունչը կտրվում է, քրտինքը հոսում է դեմքով, մարմնաով։ Այդպես անհնար էր ճանապարհը շարունակել։ «Իսկ ի՞նչ կլինի, եթե պարկը դնեմ գետնին ու գլորելով տուն հասցնեմ», — մտածեց նա և այդպես էլ արեց։ Ինքն իրենից գոհ, որ լուծումը գտավ, և երջանիկ, որ այդ մեծ հարստությունն իրեն է պատկանում, աղքատն սկսեց բերնեբերան լցված պարկը գլորել դեպի տուն։ Քիչ, շատ քիչ էր մնացել տուն հասնելուն, երբ նա մի պահ ուղղեց մեջքը, և հենց նույն պահին պարկն անհետացավ։ Աղքատը դեսուդեն ընկավ, սկսեց գոռգոռալ, լաց լինել, անիծել իրեն բաժին ընկած բախտը։ Եվ կրկին նրա դիմաց կանգնեց Երջանկությունը՝ այս անգամ ցասկոտ հայացքով, և ասաց․ — Դու ինքդ ես մեղավոր քո և քո Երջանկության համար։ Քեզ ոչինչ չի գոհացնում։ Քեզ շատ տրվեց, բայց դու պետք է վերցնեիր այնքան, որքան կկարողանայիր կրել։ Ագահությունդ հաղթեց, և ուսերիդ քո ուժից վեր բեռ վերցրիր։ Հիմա դու կորցրիր ամեն ինչ։ Թող սա դաս լինի քեզ համար․ սովորիր քչով բավարարվել։ Շատի հետևից ընկնողը քիչն էլ կկորցնի։ Արաբական ժողովրդական հեքիաթ

Աղքատն ու երջանկությունը: Արաբական ժողովրդական հեքիաթ
Մի անգամ երեկոյան մի աղքատ մարդ տուն էր վերադառնում։ Անիծելով իր բախտը՝ նա դառնությամբ բողոքում էր․

— Երջանկություն․․․ Ի՞նչ է Երջանկությունը, ու՞ր է նա։ Թող այդ Երջանկությունն էլ անիծյալ լինի։

Ճակատագիրը կամեցավ, որ Երջանկությունն արձագանքի աղքատին, գա և լսի նրա բողոքն ու հեծեծանքը։ Եվ ահա, հենց որ աղքատն ավարտեց խոսքը, Երջանկությունը բռնեց նրա ձեռքը և ասաց․

— Արի, մի վախեցիր, ես քո Երջանկությունն եմ։

Երջանկությունն աղքատին վեր բարձրացրեց ու տարավ հեռու՜-հեռու՜, հետո մի քարանձավի մուտքի մոտ իջեցրեց և ասաց․

— Այնտեղ՝ քարանձավի ներսում, աշխարհի բոլոր գանձերն են պահված։ Ներս գնա և վերցրու ինչ կուզես։ Բայց չափից շատ չվերցնես․ թող բեռդ թեթև լինի, որպեսզի կարողանաս մինչև տուն հասցնել։ Ճանապարհը երկար է ու դժվար, իսկ դու մենակ ես գնալու՝ առանց ուղեկցի։ Եթե բեռդ ցած դնես, ընդմիշտ կկորցնես գտածդ գանձը։ Խելամիտ եղիր, ագահություն չանես։

Այսպես ասաց Երջանկությունն ու անհետացավ։ Աղքատը մտավ քարանձավ։ Անհամար գանձերի, թանկարժեք քարերի, ոսկու և արծաթի առատությունից գլուխը պտտվեց, աչքերն ասես դուրս եկան բնից։ Նա սկսեց ընտրել ամենագեղեցիկներն ու տեղավորել իր պարկում, որը միշտ ուսին էր։ Լցրեց, լցրեց այնքան, որ էլ տեղ չմնաց և դուր եկավ քարանձավից՝ ծանր բեռն ուսին։ Հազիվ մի քանի քայլ էր արել, երբ զգաց, որ բեռան ծանրությունից շունչը կտրվում է, քրտինքը հոսում է դեմքով, մարմնաով։ Այդպես անհնար էր ճանապարհը շարունակել։

«Իսկ ի՞նչ կլինի, եթե պարկը դնեմ գետնին ու գլորելով տուն հասցնեմ», — մտածեց նա և այդպես էլ արեց։ Ինքն իրենից գոհ, որ լուծումը գտավ, և երջանիկ, որ այդ մեծ հարստությունն իրեն է պատկանում, աղքատն սկսեց բերնեբերան լցված պարկը գլորել դեպի տուն։ Քիչ, շատ քիչ էր մնացել տուն հասնելուն, երբ նա մի պահ ուղղեց մեջքը, և հենց նույն պահին պարկն անհետացավ։ Աղքատը դեսուդեն ընկավ, սկսեց գոռգոռալ, լաց լինել, անիծել իրեն բաժին ընկած բախտը։ Եվ կրկին նրա դիմաց կանգնեց Երջանկությունը՝ այս անգամ ցասկոտ հայացքով, և ասաց․

— Դու ինքդ ես մեղավոր քո և քո Երջանկության համար։ Քեզ ոչինչ չի գոհացնում։ Քեզ շատ տրվեց, բայց դու պետք է վերցնեիր այնքան, որքան կկարողանայիր կրել։ Ագահությունդ հաղթեց, և ուսերիդ քո ուժից վեր բեռ վերցրիր։ Հիմա դու կորցրիր ամեն ինչ։ Թող սա դաս լինի քեզ համար․ սովորիր քչով բավարարվել։ Շատի հետևից ընկնողը քիչն էլ կկորցնի։

Արաբական ժողովրդական հեքիաթ

Փորձի՛ր թվերը գրել տառերով: Օրինակ՝ 13-տասներեք 5- ՀԻՆԳ 4-չորս 9- ինն 18-տասնութ Կարո՞ղ ես գրել եռանիշ զույգ թվերի տասը օրինակ և երկնիշ կենտ թվերի հինգ օրինակ: Զույգ թվեր— 202, 486, 562, 488, 946, 332, 870, 280, 742, 340 Կենտ թվեր—5, 99,31,7,13, Նշված թվերից երկնիշներն առանձնացրո՛ւ, ապա մեծացրու 100 անգամ: 25, 102, 190, 33, 48, 94, 1022, 39, 309, 61, 90, 1090 25×100=2500 33×100=3300 48×100=4800 94×100 =9400 39×100=3900 61 x100=6100 90 x100 =9000 9, 0, 5 թվանշաններով կազմի՛ր եռանիշ թվեր, ապա դասավորի՛ր նվազման կարգով: 950, 905, 590, 509, Գրի՛ր, թե ցերեկվա ժամը քանի՞սն է, ըստ տրված պատկերների. 15:30 / 12:10 Բաց թողնված վանդակները լրացրո՛ւ. Գտիր 10 տարբերություն.

Հանս Քրիստիան Անդերսեն. Արքայադուստրը սիսեռահատիկի վրա

Կար-չկար մի արքայազն: Նա ուզում էր ամուսնանալ միայն իսկական արքայադստեր հետ: Շատ աշխարհներ ման եկավ արքայազնը, որպեսզի իր ուզածին գտնի, բայց՝ իզուր: Արքայադուստրեր շատ կային, բայց իսկական էին, թե ոչ, նա ոչ մի կերպ պարզել չէր կարողանում: Բոլորն էլ ինչ-որ պակասություն ունեին: Եվ ահա նա տուն վերադարձավ շատ վշտացած:

Մի անգամ երեկոյան եղանակը խիստ վատացավ: Որոտում էր ամպրոպը, փայլատակում էր կայծակը և անձրևը հորդում էր ասես դույլից: Ահա այդ ժամին քաղաքի դարպասը բախեցին և ծերունի թագավորը գնաց բանալու: Դարպասի առաջ կանգնած էր մի արքայադուստր՝ ամբողջությամբ թրջված:

Ծեր թագուհին որոշում է ստուգել արքայադստերը և պարզել, իսկական արքայադուստր է, թե ոչ: Նա մտավ ննջարան, մահճակալից վերցրեց բոլոր ներքնակները և բարձերը, տախտակի վրա մի սիսեռահատիկ դրեց, հետո այդ հատիկը ծածկեց 12 ներքնակով, իսկ ներքնակների վրա էլ 12 հատ բարձ դրեց, որոնք լցված էին փափուկ փետուրներով: Արքայադստերը պառկեցրին այդ մահճակալին և նա ամբողջ գիշեր այդտեղ պառկած մնաց: Առավոտյան նրան հարցրին, թե ինչպես քնեց: Եվ նա պատասխանեց, որ սոսկալի վատ է քնել: Ասաց, որ ամբողջ գիշեր աչք չի փակել: Աստված գիտի, թե ինչ էր ընկել նրա անկողնու մեջ: Նրան թվում էր, թե պառկած է ինչ-որ կոշտ բանի վրա, այնպես որ հիմա նրա մարմինը անտանելի ցավում է: Ահա այդժամ բոլորը հասկացան, որ նա իսկական արքայադուստր է: Չէ՞ որ նա 12 ներքնակի և նույնքան բարձերի տակից էլ զգացել էր սիսեռահատիկի կոշտությունը: Այդքան նուրբ ու զգայուն կարող էր լինել միայն իսկական արքայադուստրը: Արքայազնը նրան կնության վերցրեց, քանի որ չէր կասկածում, որ նա իսկական արքայադուստր է: Իսկ սիսեռահատիկը տարան-դրեցին թանգարանում և եթե որևէ մեկն այն չի գողացել, ուրեմն այն մինչև հիմա էլ դրված է այդտեղ:

 

Արքայադուստրը  շատ գեղեցիկ, շեկ,  բարձրահասակ,  կապտաչյա է:

Արքայազնը շատ գեղեցիկ, բարձրահասակ,սպիտակամորթ է: