Ոսկե աշուն
Ոսկե Աշունը
Ցտեսություն, գեղեցկուհի Աշուն: Հաջորդ տարի գալիս, քեզ հետ բեր սիրուն ու գույնզգույն տերևներ: Քեզ հետ բեր նաև գեղեցիկ ձյան փաթիլներ:
Իսկ ես խոստանում եմ, որ կլինեմ խելոք, լավ կսովորեմ և քեզ հյութ կհյուրասիրեմ:
Գուշակել նկարը, և գտնել տարվա եղանակը:

Մեր այցը դեպի խամաճիկների թատրոն
Խամաճիկների թատրոնում ենք լինելում դասարանով:
Հանս Քրիստիան Անդերսեն. Արքայադուստրը սիսեռահատիկի վրա
Կար-չկար մի արքայազն: Նա ուզում էր ամուսնանալ միայն իսկական արքայադստեր հետ: Շատ աշխարհներ ման եկավ արքայազնը, որպեսզի իր ուզածին գտնի, բայց՝ իզուր: Արքայադուստրեր շատ կային, բայց իսկական էին, թե ոչ, նա ոչ մի կերպ պարզել չէր կարողանում: Բոլորն էլ ինչ-որ պակասություն ունեին: Եվ ահա նա տուն վերադարձավ շատ վշտացած:
Մի անգամ երեկոյան եղանակը խիստ վատացավ: Որոտում էր ամպրոպը, փայլատակում էր կայծակը և անձրևը հորդում էր ասես դույլից: Ահա այդ ժամին քաղաքի դարպասը բախեցին և ծերունի թագավորը գնաց բանալու: Դարպասի առաջ կանգնած էր մի արքայադուստր՝ ամբողջությամբ թրջված:
Ծեր թագուհին որոշում է ստուգել արքայադստերը և պարզել, իսկական արքայադուստր է, թե ոչ: Նա մտավ ննջարան, մահճակալից վերցրեց բոլոր ներքնակները և բարձերը, տախտակի վրա մի սիսեռահատիկ դրեց, հետո այդ հատիկը ծածկեց 12 ներքնակով, իսկ ներքնակների վրա էլ 12 հատ բարձ դրեց, որոնք լցված էին փափուկ փետուրներով: Արքայադստերը պառկեցրին այդ մահճակալին և նա ամբողջ գիշեր այդտեղ պառկած մնաց: Առավոտյան նրան հարցրին, թե ինչպես քնեց: Եվ նա պատասխանեց, որ սոսկալի վատ է քնել: Ասաց, որ ամբողջ գիշեր աչք չի փակել: Աստված գիտի, թե ինչ էր ընկել նրա անկողնու մեջ: Նրան թվում էր, թե պառկած է ինչ-որ կոշտ բանի վրա, այնպես որ հիմա նրա մարմինը անտանելի ցավում է: Ահա այդժամ բոլորը հասկացան, որ նա իսկական արքայադուստր է: Չէ՞ որ նա 12 ներքնակի և նույնքան բարձերի տակից էլ զգացել էր սիսեռահատիկի կոշտությունը: Այդքան նուրբ ու զգայուն կարող էր լինել միայն իսկական արքայադուստրը: Արքայազնը նրան կնության վերցրեց, քանի որ չէր կասկածում, որ նա իսկական արքայադուստր է: Իսկ սիսեռահատիկը տարան-դրեցին թանգարանում և եթե որևէ մեկն այն չի գողացել, ուրեմն այն մինչև հիմա էլ դրված է այդտեղ:
Արքայադուստրը շատ գեղեցիկ, շեկ, բարձրահասակ, կապտաչյա է:
Արքայազնը շատ գեղեցիկ, բարձրահասակ,սպիտակամորթ է:
Մխիթար Սեբաստացու մասին
Մխիթար Սեբաստացին ծնվել է Սեբաստիա քաղաքում: Նա հայագետ է:
Իր անունը ծնողները դրել էին Մանուկ: Հետագայում, երբ նա օծվեց սարկավագ, իր անունը դրեցին Մխիթար:
Ես Ռուբենն եմ
Ես Ռուբենն եմ:Ես ութ տարեկան եմ